2163 դիտում
16:18 04-07-2014
Լյուքս Ստեփանյանին սպանած, իսկ Հրաչյա Սարգսյանին վիրավորած զինծառայողին դատապարտեցին 17 տարվա ազատազրկման
ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը, ում արձակած կրակոցից սպանվել էր նրա ծառայակից Լյուքս Ստեփանյանը, դատապարտվեց ազատազրկման:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ Դավիթ Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 4-ին, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ միջադեպի օրը Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Լյուքս Ստեփանյանին սպանելու համար Դ. Խաչատրյանը դատապարտվեց 13, եւ եւս 4 տարվա ազատազրկման՝ նույն օրը Հրաչյա Սարգսյանին հրազենային վիրավորում հասցնելու համար։
Մինչ այդ մեղադրող կողմը Դ. Խաչատրյանի համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունցել 2013թ. մայիսի 15-ին:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
18:35 21-06-2023
Հայաստան ներթափանցած և ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցուն դատապարտեցին 20 տարվա ազատազրկման
3311 դիտում
17:55 12-03-2014
Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
4519 դիտում
17:50 04-08-2014
14-ամյա տղայի մորը պոռնկությանը նպաստելու համար դատապարտեցին 3 տարվա ազատազրկման
Այս բաժնից
721 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2074 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
721 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար