211652_close_icon
views-count3311 դիտում article-date 17:55 12-03-2014

Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը: Նա ասաց, որ այս դատավճիռը վախի արդյունք է: Բայց իրենք բողոքարկելու են վճիռը: «Մեր տղան անմեղ է, իսկ հանցագործը՝ դրսում: Դա իրենք էլ գիտեն: Հատկապես մեր կրիմինալ Գյումրիում, որտեղ հանցագործները դրսում են, իսկ անմեղները՝ ներսում: Իսկ իմ տղայի ձեռքերը մաքուր են, իսկ գլուխը՝ պարզ: Մարդ սպանելն էլ մեր սֆերայից դուրս է»,- ասաց Անահիտ Սարգսյանը: Նշեց նաև, որ Հարություն Սարգսյանին բժիշկը թույլ չի տվել մասնակցել դատական նիստին, եւ դատավորը գնացել է մեկուսարան: Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը փետրվարի 13-ից հացադուլ էր հայտարարել եւ դեռ շարունակում է հացադուլը:

Նմանատիպ նյութեր