1618 դիտում
09:56 05-07-2014
Արմեն Սմբատյանը դեռ չի ստանձնել նախագահի խորհրդականի պարտականությունները․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ «Մարիոթ-Արմենիայի» սրճարանը ևս մեկ հաճախորդով էր ավելացել: Ավանդականների, այդ թվում և սրտի վիրահատությունից վերադարձած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի սեղանի կողքին նստել էր Սերժ Սարգսյանի նորաթուխ խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Վերջինիս հարցրինք՝ արդեն գնո՞ւմ եք աշխատանքի, ի՞նչ խորհուրդներ եք տալիս նախագահին: «Ոչ, առայժմ չեմ գնում»: Ի՞նչ ոլորտներ եք համակարգելու: «Արտաքին քաղաքական»: Իսկ հնարավո՞ր է Դուք եք կարգվելու Եվրասիական միությունում Հայաստանի ներկայացուցիչ: «Տեսնենք-տեսնենք»,- պատասխանեց կոմպոզիտորը:
Ի դեպ, կոմպոզիտորի՝ ՀՀ նախագահի խորհրդական դառնալու «քավորը» ծնունդով ղափանցի ռուսաստանաբնակ հայ միլիոնատեր Սերգեյ Համբարձումյանն է, որը վերջերս Հայաստանում սառցադաշտ կառուցելու հիմնարկեք կատարեց, և որի միջոցներով է Մատենադարանի նոր շենքը կառուցվել, այդ նա է «խորհուրդ» տվել Սերժ Սարգսյանին խորհուրդներ վերցնել Սմբատյանից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
967 դիտում
11:37 23-12-2023
Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում Արցախի նախագահի խորհրդականի պարտականությունները
2256 դիտում
16:49 17-05-2017
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Արթուր Հովհաննիսյանը
1657 դիտում
13:58 16-09-2019
Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի պարտականությունները
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»