211652_close_icon
views-count1657 դիտում article-date 13:58 16-09-2019

Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի պարտականությունները

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածու Արթուր Մանուկյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ազգային ժողովինիստում երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Արթուր Մանուկյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը:

Նմանատիպ նյութեր