862 դիտում
13:37 05-07-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձումասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ մեր պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող եւ երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից եւ դրանում կատարված փոփոխություններից հետո միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եւ ներկայումս ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին:
Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ նախատեսված` մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում:
Սիրելի հայրենակիցներ,
իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու եւ գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարեւոր գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ, մրցունակ ու բարեկեցիկ:
Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն եւ հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության եւ զարգացման»:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
15:44 05-07-2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
1675 դիտում
12:14 05-07-2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
1392 դիտում
12:43 15-05-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»