211652_close_icon
views-count11081 դիտում article-date 12:50 09-07-2014

Պետական պաշտոնյան, ով կանխամտածված սպանություն էր կատարել և փորձում էր «գժի թղթով» ազատվել, բերվեց դատարան. նիստը հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 9-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Թովմա Մաթևոսյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով 1-ին դատական նիստը: Դատական նիստը նախագահում էր դատավոր Աղասի Մկոյանը: Նիստին ներկայացել էին ամբաստանյալ Տիգրան Մելիքյանը և իր երկու պաշտպանները, տուժողի իրավահաջորդ Արփինե Զադոյանը, նրա ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը: Աշխատանքային զբաղվածության պատճառով չէր ներկայացել մեղադրող դատախազ Արմեն Շիրոյանը, դատական նիստը այդ պատճառով էլ հետաձգվեց: Այն տեղի կունենա հուլիսի 28-ին: Հիշեցնենք, որ Տ. Մելիքյանի նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/5261/140225193243/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 25-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը, ում նկատմամբ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի սպանությունը կատարելու պահին Տ. Մելիքյանը, ով հանցագործության պահին աշխատում էր որպես ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ, եղե՞լ էր անմեղսունակ, թե` ոչ: Լոռու մարզում խոսակցությունները չէին դատարում, որ մարդասպանի հարազատներն ու ընկերները փորձում են նախկին պետական պաշտոնյային «գժի թղթով» ազատել քրեական պատասխանատվությունից: Սակայն կային վանաձորցիներ, ովքեր կարծում էին, որ սպանությունը նրա կողմից կատարվել էր կանխամտածված ու հուսով էին, որ քննչական մարմինը օբյեկտիվ նախաքննություն կկատարի, իսկ դատարանն էլ արժանի պատիժ կտա ստահակին: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր