3819 դիտում
17:15 16-07-2014
Մանվել Գրիգորյանի ծննդյան տոնին 500 հրավիրյալ է եղել, իսկ թոռներն ու փոքր որդին նրան իրենց հորինած երգի տեսքով են անակնկալ մատուցել
Ինչպես երեկ ներկայացրել էինք, Էջմիածնի «Վան» ռեստորանում ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը նշել է իր ծննդյան 58-ամյակը: [b]SHAMSHYAN.com[/b]-ին հայտնի դարձավ, որ ներկա են եղել շուրջ 500 հրավիրյալներ: Ներկաների թվում են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընդդիմությունից ևս հրավիրյալներ են եղել: Օրինակ՝ Մկրտիչ Սփեյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Դավիթ Քոչարյանը, Յուվեցի Կարոն: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա չի եղել: Մեզ հաջողվեց ճշտել, որ այն պայմանավորված է եղել երկրի անվտանգության նկատառումներով: Սկզբունքորեն նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը անվտանգության մարտավարությունից ելնելով, մի տեղում չեն լինում, որպեսզի երկրում արտակարգ իրավիճակ ստեղծվելու դեպքում իրավիճակը հնարավոր լինի վերահսկողության տակ վերցնել: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի թոռները և փոքր որդին` Վազգենը, նրան անկնկալ են մատուցել և նրան նվիրված երգ են հորինել ու կատարել: Մինչև այդ SHAMSHYAN.com-ի տեղեկացրել էր, որ Էջմիածնի «Վան» ռեստորանում ժամեր անց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կնշի իր ծննդյան 58-ամյակը:
Ծննդյան արարողությանը մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հրավիրյալների թվում են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ եւ հանրությանը հայտնի այլ դեմքեր: Իսկ ծննդյան տոնը կազմակերպել են ԵԿՄ-ականները, քանի որ Մանվել Գրիգորյանի ծնունդը նրանք տոն են համարում: Նշենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, սակայն հուլիսի 15-ին է նշել: Ի դեպ, ծննդյան նախօրեին Մանվել Գրիգորյանի մասին ֆիլմ է նկարահանվել:
Նմանատիպ նյութեր
2605 դիտում
14:58 03-10-2014
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ավանդույթ է դարձրել քաղաքի տոնին ընդառաջ հաշվետվություն տալ ժողովրդին
1106 դիտում
22:16 11-04-2020
Արթուր Ղազինյան. Իշխանությունները լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը