1193 դիտում
13:05 17-07-2014
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը
Այսօր՝ հուլիսի 17-ին, կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը: «Գրքի նկարազարդումը կյանք է: Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի աբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես՝ համառորեն աշխատես»,-ասում էր նկարիչը:
Հենրիկ Արամի Մամյանը ծնվել է1934 թ-ի ապրիլի 24-ին, Երևանում:
• 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
• 1959 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
• 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում
• 1963 թվականից` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից
• 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից:
Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։
• Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն
• Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա
• Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա
• Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի)
• Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա
• Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ
• Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005
• Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին»
• Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը»
• Ղազարոս Աղայանի «Անահիտը»
• «Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004
Նրա հաստոցային գրաֆիկական գործերից են`
• «Ձմեռ», 1981
• «Լուսին», 1983
• «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների:1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան,Կասկադ): Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։
Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[3]), Վարշավայում (1984),Բելգրադում (1991):
1983-ին շնորհվել էՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2010-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում:
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
15:14 27-12-2018
Գարեգին Վարդանյանն ու Արփինե Մամյանը 3 մլն 800 հազ. դրամ կստանան բուժվելու համար
2071 դիտում
23:39 02-04-2023
Կյանքից հեռացել է լրագրող Սասուն Մամյանը
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված