8106 դիտում
13:44 17-07-2014
Շինարարները խոստանում են, որ Ծովագյուղ-Դիլիջանի թունել ճանապարհահատվածը կլինի եվրոչափանիշներին համապատասխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարեց, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած ճանապարհահատվածը, ինչի հետ կապված հուլիսի 16-ից սեպտեմբերի 1-ը դադարեցվելու է ավտոտրանսպորտային երթևեկությունը նշված հահատվածում և սահմանվել է տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղի՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:
Այսօր՝ հուլիսի 17-ին, նշված ճանապարհահատվածը վերանորոգող շինարարները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ աշխատանքները կատարվում են բարձր մակարդակով և պատրաստ են հավաստիացնել, որ գոնե մի քանի տարի նշված ճանապարհին շինարարի «ձեռք չի կպնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2839 դիտում
16:23 31-07-2014
Ծովագյուղից Դիլիջանի թունել ճանապարհահատվածը հիմնանորոգվում է նոր տեխնոլոգիաներով