2433 դիտում
16:02 17-07-2014
Դերասանուհին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Օբամային և Նյու Յորքի քաղաքապետին ուղարկված թույնով նամակների համար
ԱՄՆ֊ի դատարանը Տեխաս նահանգի դերասանուհի Շենոն Ռիչերդսոնին 18 տարվա ազատազրկման է դատապարտել, ով թույնով նամակներ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահի և Նյու Յորքի նախկին քաղաքապետի անուններով։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
36֊ամյա Ռիչարդսոնը ձերբակալվել է 2013 թ․ հունիսի 7֊ին՝ Նյու Բոստոնում, որտեղից էլ մայիսի ամսին ուղարկվել են նամակները, որոնցում նախագահի և նախկին քաղաքապետի հասցեին զենքի ազատ վաճառքի վերաբերյալ նրանց կոշտ դիրքորոշման հետ կապված սպառնալիքներ են եղել։
Դատախազների խոսքերով, մինչ իր ձերբակալումը դերասանուհին փորձել է մեղքը ամուսնու վրա գցել հայտնելով ոստիկանությանը այն մասին, որ իբր նա իր ամուսնու համակարգչում ռիցինի պատրաստման մասին նյութ է հայտնաբերել, ինչպես նաև Օբամայի և Բլումբերգի մասին։ Սուտը պարզվել է, երբ կինը ստի դետեկտորի թեստ է անցել։
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
13:48 11-11-2023
Նյու Յորքի քաղաքապետին կասկածում են Թուրքիայի կառավարության հետ կապերի մեջ. առգրավել են նրա բջջային հեռախոսները
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ