8199 դիտում
12:50 19-07-2014
2 տասնյակից ավելի ոչ սթափ վիճակում գտնվող «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների «առյուծ կտրած» վարորդները «գայի պլաշադկայում» դարձել էին հեզ ու խոնարհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 18-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են ոչ սթափ, մի մասն էլ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որ մեքենաները ոչ սթափ վիճակում չվարեն, քանի որ դա առաջին հերթին բխում է իրենց շահերից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ տուգանային հրապարակ տեղափոխված բոլոր ավտոմեքենաները, որոնց հիմնական մասը «գոլդ» համարանիշներով էին, դեռ մի քանի օր կմնան այնտեղ, մինչև օրինախախտ և իրենց անպարտելի համարող վարորդները վճարեն տուգանքը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
48154 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ