211652_close_icon
views-count13805 դիտում article-date 20:05 23-05-2014

Ճանապարհային ոստիկանները «զրնգացրին գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների տերերին. «պլաշադկայում արշալույսները գոլդոտ» էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը հորդորել էր ծնողներին, որպեսզի վերջին զանգի օրվա կապակցությամբ իրենց երեխաներին, ովքեր ավտոմեքենա վարելու փորձ չունեն, չվստահեն ավտոմեքենաներ, հետագա վթարներից խուսափելու համար, սակայն կան ծնողներ ովքեր ականջալուր չեղան Ճանապարահային ոստիկանության հորդորներին, ինչի համար էլ իրենց երկաթյա նժույգները հանգրվանեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն երեք տասնյակից ավելի ավտոմեքենաներ տեղափոխվել են «գայի պլաշադկա», որոնց մեջ հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ են, ու հիմա վարչական օրենսգրքի համապատասխան հոդվածով ոստիկանությունը «զրնգացնելու» է նրանց զանգը: Կլորիկ գումար տուգանվելուց հետո, նոր միայն ավտոմեքենաները բաց են թողնվելու ՃՈ հատուկ պահպանվող տարածքից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր