2655 դիտում
14:08 20-07-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի հատուկ մրցանակով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը: Հարկ է նշել, որ երևանյան փառատոնին այս տարի շուրջ 95 երկրներից մասնակցության ավելի քան 1500 հայտ էր ներկայացվել:
Ողջունելով փակման արարողության մասնակիցներին ու շնորհավորելով փառատոնում հաղթող ճանաչված կինոգործիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի հյուրընկալ դռները միշտ բաց են «Ոսկե ծիրան»-ի բոլոր մասնակիցների առջև և հույս է հայտնել, որ փառատոնին մասնակցելու համար հատկապես առաջին անգամ Երևան այցելած կինոգործիչներն այսուհետ ոչ միայն փառատոնից փառատոն, այլ նաև մասնավոր այցով հաճախակի կհյուրընկալվեն համայն հայության մայրաքաղաքում. «Հաճելի է նկատելը, որ փառատոնի օրերին իսկապես մեծ ոգևորություն էր նկատվում մայրաքաղաքում: Երևանցիները հպարտությամբ ու սիրով էին մասնակիցը դառնում այս ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին: Նաև, վստահ եմ, այս օրերին ինքներդ եք հասցրել համոզվել, որ Երևանն իրոք հյուրընկալ և սրտաբաց քաղաք է: Ու նախ և առաջ հենց այդ վստահությունն է ինձ իրավունք տալիս հույս հայտնելու, որ ձեզանից շատերին ավելի հաճախ կտեսնենք մեր քաղաքում: Համոզված եղեք, որ Երևանի դռները միշտ բաց են լինելու ձեր առաջ», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է լինելու կազմակերպիչների կողքին և, ըստ ամենայնի, աջակցելու նրանց:
Հատուկ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կինոփառատոնն անցկացնելու գործում ցուցաբերած աջակցության համար, կինոփառատոնի կազմակերպիչ, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը նաև ընդգծել է, որ փառատոնի բոլոր մասնակիցներն իսկապես տպավորված են Երևանի հյուրընկալությամբ. «Երևանի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերն այսօր իսկապես նկատելի են և պետք է հատկանշեմ, որ այս հարցում մեծ է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դերը, ով գնահատում և հատուկ վերաբերմունք է ցուցաբերում արվեստի ու արվեստագետների նկատմամբ»,- նշել է Հարություն Խաչատրյանը:
Մշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչ, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է կինոփառատոնի հատուկ մրցանակով՝ «Մանթաշյանց Ասպետ» ոսկե շքանշանով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
760 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան