211652_close_icon
views-count1781 դիտում article-date 23:36 20-07-2014

Մորատայի հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո

«Յուվենտուս»-ի հետ Ալվարո Մորատայի կնքած պայմանագրի մեջ նշվել է խաղացողի հրաժարագինը, որը վճարելու դեպքում ցանկացած ակումբ հետագայում կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին խաղացողին: Ըստ Sky Sports-ի` հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո: Ընդ որում «Ռեալ»-ը մեկ տարի հետո խաղացողին կարող է հետ վերադարձնել 30 մլն եվրոյի դիմաց, իսկ երկու տարի հետո` 36 մլն եվրոյի դիմաց: Նշենք, որ «Յուվենտուս»-ը Մորատային ձեռք է բերել 20 մլն եվրոյի դիմաց:

Նմանատիպ նյութեր