1145 դիտում
11:27 21-07-2014
Արմեն Աշոտյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Տեմպուս և Էրազմուս+ ծրագրին առնչվող հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր:
Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը և դեսպան Տրայան Հրիսթեան քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1269 դիտում
16:25 29-07-2015
Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի հետ
902 դիտում
15:27 09-11-2015
Առողջապահության նախարարությունում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրին առնչվող հարցեր
Այս բաժնից
631 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ