211652_close_icon
views-count1682 դիտում article-date 12:26 21-07-2014

NASA-ն այսուհետ կրելու է առաջինը Լուսնի վրա ոտք դրած լեգենդար Նիլ Արմսթրոնգի անունը

Այսուհետ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Կանավերալի հրվանդանի վրա գտնվող աշխարհահռչակ NASA տիեզերական համալիրը կկոչվի ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի անունով, առաջին մարդու, ով 1969 թվականի հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա: Որոշումը կայացրել է ԱՄՆ-ի տիեզերական վարչությունը: Այսօր՝ հուլիսի 21-ին, NASA-ի տիզերակայանում տեղի է ունենալու հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն պատմական «Ապոլլոն-11»-ով ճանապարհորդություն կատարած ևս 2 տիեզերագնացներ՝ 83-ամյա Մայքլ Քոլլինը և 84-ամյա Բազզ Պլդրինը, ինչպես նաև NASA-ի տնօրեն Չարլզ Բոլդենը, Քեննեդու անվան տիեզերական կենտրոնի ղեկավար Ռոբերթ Կաբանը, բազմաթիվ հյուրեր: Նիլ Արմսթրոնգը մահացել է 2012 թվականի օգոտսոսի 25-ին՝ 82 տարեկան հասակում՝ սրտի ծանր վիրահատությունից հետո առաջացած բարդություններից: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավանդույթի համաձայն նրա մարմինը հանգչում է ծովում:

Նմանատիպ նյութեր