1885 դիտում
16:14 21-07-2014
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում տաքսիների նոր կայանատեղիները հանձնել շահագործման
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կամակերպելու նպատակով ՃՈ և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվող 25 նոր ճանապարհահատվածների վերաբերյալ ստացվել է դրական եզրակացություն և քաղաքապետի համապատասխան որոշման ընդունումից հետո այդ տարածքները ևս կկահավորվեն ճանապարհային անհրաժեշտ նշաններով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին արագացնել գործընթացն ու սեղմ ժամկետում կայանատեղիները հանձնել շահագործման:
«Ընդամենը 5 տարի առաջ տաքսիների կայանման համար նախատեսված հատուկ տարածքներ մայրաքաղաքում առհասարակ չկային: Եվ այս նոր 25 վայրերի հատկացմամբ, ըստ էության, մայրաքաղաքում կունենանք նման 110 կայանատեղ: Սա խոսում է հարցի նկատմամբ մշտական ուշադրության ու հետևողականության մասին և տաքսիների վարորդների կողմից կայանատեղիների վերաբերյալ բարձրացվող հարցը, կարծում եմ, որոշակի առումով կարող ենք լուծված համարել: Բայցև այս ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական և, հնարավորության դեպքում, կքննարկենք նաև նոր վայրերի վերաբերյալ առաջարկները:
Բացի այդ, ՃՈ հետ պետք է քննարկենք նաև երթևեկությունը չխոչընդոտող և թույլատրելի վայրերում զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսների կայանման համար հատուկ տարածքների հատկացման հարցը, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է օրակարգային: Ըստ այդմ, առաջարկում եմ հնարավորին սեղմ ժամկետում այս մասով ևս ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
3300 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
4268 դիտում
22:24 22-11-2020
Գևորգ Դանիելյան. Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին