1475 դիտում
17:40 21-07-2014
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ քննարկվեց սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության խնդիրը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «ՍՈՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանին, հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանին և Ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանին:
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկեց Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների երեխաների աջակցության խնդիրները: Կողմերը պայմանավորվեցին սիրիահայ անապահով ընտանիքներին ցուցաբերել նյութական /սնունդ, հագուստ/ աջակցություն, տրամադրել գրենական պարագաներ, կատարել բնակարանների վարձավճարների փոխհատուցում, աջակցել մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության խնդրի լուծման հարցում: Սիրիահայ ընտանիքների երեխաները հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն կստանան մասնակցել էքսկուրսիաների և ժամանցային միջոցառումների: Հիմնադրամի շահառու ընտանիքներին կցուցաբերվի աջակցություն նաև առողջապահական խնդիրների լուծման հարցում: Ծրագիրը նախատեսվում է իրականացվել սիրիահայ շուրջ 150 ընտանիքի համար, մեկ տարի ժամկետով:
Բարեգործական ծրագրի շահառուներին որոշելու նպատակով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն համատեղ կիրականացնեն սիրիահայ ընտանիքների սոցիալական վիճակի և կարիքների գնահատում: Կարիքների վերլուծությունից հետո յուրաքանչյուր ընտանիքի համար կկազմվի ընտանիքի զարգացման ծրագիր:
«ՍՕՍ Մանկական Գյուղերը» անկախ, ոչ կառավարական, սոցիալական զարգացմանն ուղղված կազմակերպություն է, հիմնադրվել է 1949թ.-ին Ավստրիայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի հետևանքով ծնողազուրկ և անտուն մնացած երեխաների խնամքը կազմակերպելու համար: Այսօր այն գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 136 երկրում: «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հիմնվել է 1989թ՝ կործանարար երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ երեխաներին օգնելու նպատակով: Այն առաջինն էր նախկին խորհրդային երկրների տարածքում:
«Ներկայումս ՍՕՍ Մանկական» Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանքիների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ` միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ` շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականցաման միջոցով:
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
14:06 19-03-2018
Մաքուր էներգիա երեխաների համար. «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում կտեղադրվի արևային ջրատաքացուցիչ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին