211652_close_icon
views-count4873 դիտում article-date 18:19 21-07-2014

Հայկական մանկապետանեկան ֆուտբոլի փառահեղ հաղթանակը Բեռլինում. ֆոտոշարք

Հուլիսի 7-12-ը Բեռլինում կայացել է Եվրոպայի երիտասարդական ֆուտբոլի ամենամյա փառատոնը (ALLtogether - european youth football festival), որին մասնակել է նաև Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մինչև 11 տարեկանների թիմը: Հայ պատանիները մարզիչ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փայլուն ելույթներ են ունեցել մրցաշարում և իրենց տարիքային խմբում նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Հայկական թիմը իր խմբում գերազանցել է Էստոնիայի, Գերմանիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներին: Մեր պատանիները էստոնիայի իրենց հասակակիցներին հաղթել են 8:1 հաշվով, խորվաթներին` 3:1 հաշվով և գերմանացիներին` 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Սերժ Սարգսյանի սաները 4:2 հաշվով հաղթել են Գերմանիայի ներկայացուցչին, իսկ եզրափակիչում 1:0 հաշվով առավելության են հասել խորվաթների նկատմամբ: Հայկական թիմի կազմում փայլել է Արթուր Սերոբյանը: Հայ հրաշամանուկը 5 խաղում խփել է 10 գոլ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու: Հավելենք, որ մրցաշարը կազմակերպվում է Գերմանիայի ֆուտբոլի միության և KOMM MIT կազմակերպության կողմից` ՈՒԵՖԱ-ի բարձր հովանո ներքո: Այս ֆուտբոլային մրցաշարի հիմնված է ALLtogether գաղափարի շուրջ, որի նպատակը տարբեր երկրների ֆուտբոլային միությունների միջև բարեկամական հարաբերություններ ստեղծելն ու ֆուտբոլային տաղանդներ բացահայտելն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր