1619 դիտում
18:29 22-07-2014
Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի 5-րդ հուշամրցաշարը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը:
Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 1-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 3-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Պատվիրակությունների մեկնումը՝ օգոստոսի 4-ին:
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
14:55 01-08-2014
Այսօր կմեկնարկի Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի 5-րդ հուշամրցաշարը
1965 դիտում
15:33 01-09-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց
Այս բաժնից
2704 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6634 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5392 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին