211652_close_icon
views-count1424 դիտում article-date 20:10 22-07-2014

Հարավային Կորեայում գնացքների բախման հետևանքով տուժել է 70 մարդ

Հարավային Կորեայի մարաքաղաք Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող Թխեբեկ քաղաքում 2 մարդատար գնացքների բախման հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։ Ըստ տեղի ԶԼՄ֊ների խոսքերի՝ ոստիկանությունը դեռ հաստատել է 1 զոհի և 65 տուժածի մասին տվյալը։ Հիշեցնենք, որ մայիսին Սեուլի մետրոյում 2 գնացքների իրար էին բախվել, որի հետևանքով տուժել էր ավելի քան 200 մարդ։

Նմանատիպ նյութեր