4322 դիտում
08:42 23-07-2014
«Միկա ցեմենտ» ընկերությունը նոր սեփականատեր ունի․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանեց, որ անձամբ է հետևելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:
ՊՆ նախկին փոխնախարարը հավելեց նաև, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը: Հիշեցնենք, որ Գ. Մելքոնյանը 2008թ. մարտի 1–ից առաջ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով ազատվեց փոխնախարարի պաշտոնից, քանի որ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Մելքոնյանը ևս միացել է իրեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
09:21 12-06-2014
«Միկա-ցեմենտ»-ով հետաքրքրված են ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ․ Ժողովուրդ
1091 դիտում
09:55 14-06-2014
«Միկա ցեմենտ»-ի աշխատակիցները պահանջում են 7 ամսվա աշխատավարձը. Հրապարակ
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»