1500 դիտում
10:19 23-07-2014
Այն, որ բռնապետությունը, տոտալիտարիզմը դեռևս մեր արյան մեջ է, ոչ մի կասկած չի հարուցում․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Երբ 30-ական թվականներին «խիստ կեցվածքով» երիտասարդները ներխուժում էին հարևանի բնակարան, խուզարկում այն և անհայտ ուղղությամբ տանում ամբողջ ընտանիքը, այն հարևանները, որոնց դեռևս չէին տարել, հանգստացնում էին իրար՝ «մեր երկրում հենց այնպես մարդկանց չեն ձերբակալում»: Հետո, իհարկե, իրենց էին «հենց այնպես» ձերբակալում:
ՌԴ նախագահը, որը դաստիարակվել է նույն «խիստ հիմնարկում», կշտամբում է Յանուկովիչին «փափուկ վերաբերմունքի» համար: Ռուսաստանյան հեոուստաալիքներն այդ ուղերձը փոխանցել են աշխարհին և, մասնավորապես, Հայաստանում այն պարարտ հողի վրա է ընկել: Խնդիրը, սակայն, այն է, որ «կուտուզկայով» ոչ մի հարց չի լուծվում, և դրա ապացույցները մեր աչքի աոաջ են: «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը չնպաստեց Հայաստանում խորհրդային ռեժիմի պահպանմանը: 2008 թվականի մարտի 1-ից աոաջ և հետո ընդդիմադիրների ձերբակալությունները ի վերջո միայն բարձրացրին այդ գործիչների վարկանիշը՝ ուրիշ հարց, թե դրանից հետո ով ինչպես այդ վարկանիշն օգտագործեց:
Եթե որևէ իշխանավորի մտքին կա հետագայում օգտագործել կրքերը հանդարտեցնելու այդ «միջոցը», ապա նա պետք է հասկանա, որ դա պարզապես ժամանակի կորուստ է. եթե ընդդիմադիր գործիչը հեղինակություն ունի, նա անազատության մեջ ավելի վտանգավոր է, եթե չունի, ապա՝ ինչքան ուզում է, թող խոսի: Բայց այն, որ բռնապետությունը, տոտալիտարիզմը դեռևս մեր արյան մեջ է, ինձ մոտ ոչ մի կասկած չի հարուցում:
Դուրս եկեք փողոց, և հարց տվեք՝ այ, դուք բողոքում եք կյանքից, ինչ եք կարծում, ո՞վ պետք է լուծի ձեր խնդիրները: Մեծամասնության պատասխանը կլինի՝ պետությունը: Իսկ ի՞նչ եք դուք հասկանում՝ «պետություն» ասելով»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3445 դիտում
19:33 26-06-2020
Ռիվալդո. «Բարսայի» վերջին խաղերը կասկած են հարուցում
1469 դիտում
18:45 14-06-2016
Արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր
800 դիտում
16:41 09-11-2020
Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը
Այս բաժնից
556 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
793 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ