211652_close_icon
views-count881 դիտում article-date 16:41 09-11-2020

Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը

Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել. Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- (4-րդ բացասական): Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց: Հեռ. 010-28-38-23 Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով:

Նմանատիպ նյութեր