3234 դիտում
16:40 23-07-2014
32-ամյա Էդիտան, ներկայանալով որպես բարեգործ, թալանել է գյուղերում բնակվող անապահով ընտանիքներին
32-ամյա Էդիտա Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ և Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչներին ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի «Կարմիր խաչի» գրասենյակի անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք իրացնելու պատրվակով խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, նրանցից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի` ընդհանուր 677000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Բերդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
22:30 29-01-2015
Ուսանողներն այցելել են Երեւանում բնակվող անապահով ընտանիքներին
Այս բաժնից
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն