211652_close_icon
views-count1387 դիտում article-date 22:30 29-01-2015

Ուսանողներն այցելել են Երեւանում բնակվող անապահով ընտանիքներին

Այսօր Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ այցելել էին մայրաքաղաքում բնակվող անապահով երկու ընտանիքի: Այցի նպատակն էր՝ Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ սեր, հոգեբանական և նյութական աջակցություն ցուցաբերել նրանց: Սոցիալական ցանցերից մեկում տեղ գտած «Օգնիր անապահով ընտանիքներին» խումբը կողմնորոշել էր ուսանողներին՝ բարի գործ կատարելու, բազմանդամ ընտանիքներին սեր և ջերմություն փոխանցելու գործում: Ապագա հոգեբանները նախատեսում են այցելությունները դարձնել ավանդույթ և հետագայում ևս աջակցել նմանօրինակ ընտանիքներին, հայտնում է Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր