1380 դիտում
09:05 24-07-2014
Շատերը մոռացել են 2003 թ.-ին տապալված սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մինչ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձում է հանրային քննարկում ծավալել սահմանադրական փոփոխությունների շուրջ, շատերը թերևս մոռացել են, որ 2003 թ.-ին սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ տապալվել է:
2003-ին փոփոխությունների նախագիծը քվեարկության էր դրվել մայիսի 25-ին Աժ հերթական ընտրությունների օրը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել: Ընտրողները համատարած հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերով, փաթեթին «այո» քվեարկած քվեաթերթիկների թիվն եղել է 559687, իսկ «ոչ» քվեարկած քվեաթերթիկներինը՝ 552257:
Տապալված այդ փաթեթը Ռոբերտ Քոչարյանը կրկին շրջանառության մեջ դրեց արդեն 2005 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ հանրաքվեն կնքվեց «ուրվականների հանրաքվե» անունով, քանի որ ընտրողներն այս անգամ ևս համատարած հրաժարվում էին մասնակցել քվեարկությանը: Այդուհանդերձ, 2005-ին փաթեթն ընդունվեց 14117112 «այո» և 82018 «ոչ» ձայներով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2873 դիտում
23:00 11-05-2021
Գիտեմ, շատերը չեն սիրում Սարգսյանին, բայց այդ նույն շատերը ընդունում են որպես լուրջ ղեկավար. Գարիկ Ուրումյան
1582 դիտում
09:13 01-08-2014
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակվում են. ՀԺ
5401 դիտում
23:16 11-09-2019
Սամվել Բաբայանի գրասենյակ․ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանն ընդառաջ
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ