211652_close_icon

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակվում են. ՀԺ

views-count1768 դիտում article-date 09:13 01-08-2014
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երեկ ՀԺ թերթի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել, որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա: «Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը թերևս հուշում է, որ եթե իսկապես ձևավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գևորգ Դանիելյանը: Վերջինս նաև հայտնել Է, որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու և շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց: «Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,-ասել է Դանիելյանը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր