211652_close_icon
views-count7433 դիտում article-date 13:38 24-07-2014

«Զարգացման հայկական բանկի» բաժնետերերից մեկի նախկին կինը նախկին ամուսնուն մեղադրում է իրեն թալանելու մեջ

«Զարգացման հայկական բանկի» բաժնետերերից Մարտիկ Ասատրյանի նախկին կինը՝ Նունե Ասատրյանը, իր նախկին ամուսնուն մեղադրում է իրեն թալանելու մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Նունե Ասրատյանը: Նա պատմեց, որ ինքը եւս բաժնետոմսեր է ունեցել «Զարգացման հայկական բանկում»: Այլ բիզնեսներ էլ են ունեցել եւ մեծ գումարներ՝ Հայաստանի բանկերում: 2009 թ-ին ամուսինը դիմել է դատարան եւ ամուսնալուծվել կնոջից: «Մինչեւ ամուսնալուծության հայց ներկայացնելը Մարտիկը հափշտակել է մեր համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված եւ ինձ հասանելիք գույքի եւ դրամական միջոցների ինձ հասանելիք մասը: Անվանափոխության եւ այլ մեքենայություններով ստեղծել է մի վիճակ, որ ես ամուսնալուծությունից հետո չկարողանամ օգտվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքից եւ բանկային հաշիվներից: Այսինքն` նա ինձ հասանելիք գույքը հափշտակել է եւ ինձ ունեզրկել»,- մանրամասնեց Նունեն: Նրա խոսքով՝ նման մեքենայություններից մեկն էլ կապված է «Ֆ.Ի.Կ.Օ» «ՈւՎԿ» ՍՊԸ-ի ստեղծման հետ, որը հիմնադրվել է իրենց ամուսնալուծթյունից մի քանի ամիս անց եւ որը ղեկավարում է Մարտիկ Ասրատյանը: «Չնայած որպես մասնակիցներ՝ այնտեղ նշել է ներկայիս կնոջ քույրերի՝ Վարսիկ եւ Կարինե Մարգարյանների անունները: Բայց համոզված եմ, որ Մարտիկը այդ ՍՊԸ-ն էլ է ինձնից հափշտակված գումարներով ստեղծել: Վարսիկ եւ Կարինե Մարգարյանները չեն ունեցել այդքան միջոցներ, որ կարողանային վարկային կազմակերպություն բացել»,- ասաց Մարտիկ Ասրատյանի նախկին կինը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմումներ է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին, դատախազություն, ոստիկանություն՝ պահանջելով ընթացք տալ գործին եւ պարզել, թե ինչ միջոցներով է նախկին ամուսինը իր գործունեությունը ծավալում: «Ես իմ մասով պայքարելու եմ մինչեւ վերջ՝ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»,- ավելացրեց Նունե Ասատրյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր