31297 դիտում
23:52 19-07-2020
Գյումրեցի 62-ամյա կինը իր ամուսնու մահվան մեջ մեղադրում է բժիշկներին, իսկ 38-ամյա կինն էլ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրում է իր 16 շաբաթական հղիության ընդհատման մեջ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Մաշտոցի բաժին է ուղարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 62-ամյա Նարինե Մ.-ի բողոքը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարինե Մ.-ն գլխավոր դատախազին դիմել է, որ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական և «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր 58-ամյա եղբայրը՝ Գրիշա Մ.-ն, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Գրիշա Մ.-ն մահացել է այս տարվա փետրվարի 4-ին:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստով մեկ այլ նյութեր նախապատրաստվում են ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում:
Երևանի բնակիչ, 38-ամյա Թ. Շ.-ն հուլիսի 17-ին դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, և հայտնել, որ «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր 16 շաբաթական հղիությունը ընդհատվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: