4782 դիտում
14:18 24-07-2014
Վրաստանը մտադիր չէ Ուկրաինայի պատճառով հրաժարվել Մոսկվայի հետ կառուցողական երկխոսությունից. Վրաստանի վարչապետ
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ծանր ու բարդ է: Սակայն Վրաստանի ներքին հարցերի հետ կապված մենք պետք է կենտրոնանանք մեր սեփական շահերի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները դառնան ավելի կառուցողական:
«Ես հասկանում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ծանր է: Մենք բոլորս էլ այդ հարցում միակարծիք ենք: Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր շահերի վրա»,-ասել է նա:
Ղարիբաշվիլին նշել է, որ վերջերս Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի միջև տեղի է ունեցել դրական և հաջող հանդիպում: «Ավելին, տեղի է ունեցել նաև ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի հարցերով վրացի և ռուս փորձագետների հանդիպում»,-ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր է ամեն կերպ շարունակել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
2801 դիտում
15:28 23-09-2020
Ուկրաինայի նախագահը ՌԴ նախագահի հետ երկխոսությունից ավելի մեծ արդյունավետություն է ակնկալում
Այս բաժնից
1144 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1027 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
982 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում