3092 դիտում
08:43 25-07-2014
Նոր մանրամասներ՝ Լևիկ Խաչատրյանի բնակարանից կատարված գողության մասին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը հուլիսի 23-ին գրել էր, որ ՀԱԿ վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանը թալանել են։ Հանցագործները տարել էին միայն չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերը գողերի ուշադրությունը չէին գրավել։
Ըստ ամենայնի՝ նրանք խմբով են եղել, քանի որ չհրկիզվող պահարանը թեև չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել։ Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել։
Երեկ «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ գողացված պահարանում կարևոր փաստաթղթերից բացի եղել են նաև ոսկյա զարդեր։ Հիշեցնենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաեւ՝ ՀՀ առեւտրի նախարար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2123 դիտում
09:45 23-07-2014
Գողություն է կատարվել ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից
1831 դիտում
16:54 12-12-2023
Մահացել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի եղբայրը՝ Լևիկ Միքայելյանը
Այս բաժնից
556 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
793 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ