211652_close_icon

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Լևիկ Միքայելյանն ու Կնյազ Իբոյանը եզրափակչում են

views-count1195 դիտում article-date 23:59 09-03-2025
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր դուրս է եկել եզրափակիչ, գրում է armsport.am-ը:

Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանն ու 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:

Միքայելյանը մեկնարկում երկու հաղթանակ է տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների դեմ, և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 11:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։

92 կգ Կնյազ Իբոյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ հաղթել է բելառուս Իգնյատյուկին։ Կիսաեզրափակչում նա 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:

Քառորդ եզրափակչից է սկսել նաև Խաչատուր Խաչատրյանը (125կգ), որտեղ ժամանակից շուտ հաղթել է վրացի Շավաձեին։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը դարձյալ գոտեմարտել է Ուկրաինայի ներկայացուցչի հետ և զիջել մրցակցին: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի համար պայքարել է Ֆրանսիան ներկայացնող Արսամուրզաևի հետ, սակայն զիջել է մրցակցին:

Նմանատիպ նյութեր