211652_close_icon
views-count24256 դիտում article-date 10:16 25-07-2014

Շիրակի մարզում ռեկտորի եղբոր սպանության գործով ոստիկանությունը որոնում է ռազմական ոստիկանության ծառայողին, ով կասկածվում է սպանության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը որոնում է Կարեն անունով տղամարդու, ով կասկածվում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանությունը կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ Կարենն աշխատում է՝ որպես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի քրեական հետախուզության բաժնի պետ և սպանությունը կատարելուց հետո լքել է Հայաստանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գյումրիում չեն դադարում խոսակցությունները, թե սպանության պատճառը եղել է խանդը, քանի որ սպանվածը սիրային կապի մեջ է եղել կասկածյալի կնոջ հետ: Այս տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, պետք է պարզվի քննության ընթացքում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/21688/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 24-ին, սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գետք գյուղից դեպքի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող կիսակառույց շինության մեջ տղամարդու դի կա: Նշված վայր էր մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետը, քննիչը ու փորձագետը: Օպերատիվ քննչական խումբը նշված շինության մեջ հայտնաբերել էր Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 67 տան բնակիչ, 50-ամյա Հարություն Գրիգորյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել էր դաժան ծեծից և մարմնին ստացած հրազենային մի քանի կրակոցից: Զննությամբ օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել է Մակարով ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի 2 հատ գնդակ և 5 հատ կրակված պարկուճ, 2 հատ գնդակ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածքներ՝ 2-ը՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մինասյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Տեսանյութը՝ [url=http://galatv.am/hy/news/adrer-arutyun-rigoryani-spanutyan-vayric-aranc-meknabanutyan/]galatv.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր