89261 դիտում
10:53 23-11-2019
Ծեծկռտուք Երևանում. մի քանի բուհերի ուսանողներ կասկածվում են Մանկավարժական համալսարանի մոտ 23–ամյա ոստիկանության ծառայողին ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնաան բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Հայրապետյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ ստանալով ու իրացնելով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի իրենց գործընկերների հետ, Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկից նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Բաղդասարյանին, ով սովորում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի 4-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գևորգյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Արցախի Հանրապետության բնակիչ, 19-ամյա Արման Քոչարյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում, Երևանի բնակիչ,18-ամյա Ֆելիքս Գրիգորյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսասանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Արմավիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Խաչատուր Ավետիսյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսում, Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 19-ամյա Արտյոմ Սահակյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Դավիթ Քերոփյանին, ով ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքում, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Վրաստանի քաղաքացի, սակայն ժամանակավորապես Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող, 19-ամյա Էդիկ Այվազյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում և Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Արմեն Ասլանյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային ֆակուլտետի 1-ին կուրսում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հերքել են իրենց մասնակցությունը նշված միջադեպին և հրաժարվել են ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ տալուց և բաց են թողնվել, իսկ տուժած Դ. Հայրապետյանը ոստիկանության ծառայող է և վիճաբանություն-ծեծկռտուքը, որը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցի 13 շենքի՝ Մանկավարժական համալսարանի մոտ, կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ: Խնդիրը եղել է ինչ-որ աղջկա հարց:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: