211652_close_icon
views-count1523 դիտում article-date 11:23 25-07-2014

Հրաձգություն՝ ԱՄՆ֊ում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում։ Վիրավորներից մեկը կրակոցներ արձակողն է, մյուսը՝ հիվանդանոցի բժիշկը։ Ներկայումս կասկածյալը ձերբակալված է։ Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում։ Պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները։

Նմանատիպ նյութեր