211652_close_icon
views-count1540 դիտում article-date 18:52 25-07-2014

Երակները կտրած ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը, ով հուլիսի 24-ին հացադուլ էր հայտարարել, այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ 9 օր առաջ էլ նա կտրել էր երակները՝ պահանջելով իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին տրամադրել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հուլիսի 24-ի դրությամբ հացադուլավորների թիվը երեքն է:Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ նրանց անունները չի կարող նշել, բայց հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը ցմահ ազատազրկվածներից է, իսկ մյուս երկուսը կալանավորներ են, ովքեր դժգոհում են իրենց քրեական գործից: Միաժամանակ ավելացրեց, որ նրանց առողջական վիճակը նորմալ է եւ նրանց հետ սոցաշխատողների եւ հոգեբանների կողմից աշխատանք է տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր