211652_close_icon
views-count4039 դիտում article-date 15:03 18-03-2014

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալը 33 օր անց դադարեցրել է հացադուլը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայությունից: Նա 33 օր գտնվել է հացադուլի մեջ: «Հիմա առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ավելացրին ՔԿՀ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, փետրվարի 13-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել էր ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: Հարություն Սարգսյանը դժգոհում է իր քրեական գործից: Տեղեկացրել էինք նաեւ, որ մարտի 12-ին Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր