20288 դիտում
21:11 26-07-2014
Արտակարգ դեպք՝ Գյումրիում. 1-ամյա երեխան 4-րդ հարկից ընկել է. բժիշկների պնդմամբ՝ նրա վիճակը միջին ծանրության է
Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խղճուղի թիվ 1Բ շենքի 24-րդ բնակարանի պատշգամբից երեխա է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը գտնվում է 4-րդ հարկում, իսկ երեխան Կանադայի Հանրապետության քաղաքացի, 1-ամյա Չարլի Դոդինն է, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, քանի որ երեխան Կանադայի քաղաքացի է: