211652_close_icon
views-count26084 դիտում article-date 21:18 16-06-2019

Գյումրիում 30-ամյա վարորդը «Լադայով» վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխային. բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները պարզել են, որ Հ. Գևորգյանը ժամը 20:10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Գ.Պ.-ին և իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր