211652_close_icon
views-count2112 դիտում article-date 15:37 28-07-2014

ՄԱԿ-ը մալազիական Boeing-777-ի կործանումը ռազմական հանցագործություն է որակել

«Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing-777 օդանավը խփել են, և դա կարող է գնահատվել՝ որպես ռազմական հանցագործություն: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Նավանեթհեմ Փիլայը՝ Ուկրաինայում հուլիսի 8-15-ը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս: «Մալազիական ավիաուղիների ինքնաթիռը խփվել է հուլիսի 17-ին, անմիջապես այս զեկույցի համար տվյալների հավաքագրման ավարտի ամսաթվից հետո: Հաշվի առնելով գերակշռող հանգամանքները՝ միջազգային իրավունքի այս խախտումը կարող է դիտվել որպես ռազմական հանցագործություն»,-ասել է նա և կոչ արել անցկացնել մանրակրկիտ և անկախ ուսումնասիրություն:

Նմանատիպ նյութեր