211652_close_icon
views-count1566 դիտում article-date 16:39 19-07-2014

Վաղը Կիև կմեկնի բրիտանացի փորձագետների 6 հոգանոց խումբը՝ ուսումնասիրելու մալազիական Boeing-777-ի կործանումը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հուլիսի 19-ին 6 փորձագետներից կազմված խումբ կուղարկեն Կիև, որտեղ նրանք իրենց օգնությունը կցուցաբերեն մալազիական Boeing-777 ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքներն ուսումնասիրման աշխատանքներում: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կաքում տեղադրված հայտարարության մեջ: «Մենք սատարում ենք Ուկրաինայում միջազգային մակարդակով ընթացող ուսումնասիրությանը, որն իրականացվում է Մալազիայի, Նիդեռլանդների և այլ երկրներից ժամանած փորձագետների կողմից: Հետաքննությունը պետք է լինի սուր և թափանցիկ: Վաղը կիև կժամանի 6 հոգուց բաղկացած փորձագետների խումբը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր