211652_close_icon
views-count1267 դիտում article-date 14:08 29-07-2014

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթը դեպի ՄԻՊ գրասենյակ և ՌԴ դեսպանատուն չի կայանա

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի որոշմամբ, նախապես հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի ՄԻՊ գրասենյակ և ՌԴ դեսպանատուն չի կայանա. այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից: Ներկայումս արվում են համատեղ մշակված գործողություններ, որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն դրական հետևանքների առումով»,-նշվում է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված [url=https://www.facebook.com/pages/%D0%90%D0%B9%D1%80%D0%B0%D0%BF%D0%B5%D1%82%D1%8F%D0%BD-%D0%9B%D0%B5%D0%B2%D0%BE%D0%BD-%D0%93%D1%83%D1%80%D0%B3%D0%B5%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/753814298010645?fref=ts]հայտարարության [/url]մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Նմանատիպ նյութեր