211652_close_icon

Խաչիկ Ասրյանին մարզպետ չեն նշանակի․ Ժողովուրդ

views-count2257 դիտում article-date 09:19 30-07-2014
«ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ: Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը միանգամից բացասական արձագանք է տվել Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար»: Ավելին՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 700 մասնակիցների ներկայությամբ կայացած ճաշկերույթի ժամանակ բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար՝ նշելով, որ նա ունի չափազանց ազնիվ, խստապահանջ, կարգուկանոնով ապրելու եւ չափից ավելի բարեկամ տեսակ, որին արժե ընդօրինակել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր