2625 դիտում
15:06 18-11-2019
Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի. Կախա Կալաձե
Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի՝ չնայած բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտարարել Է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մինչեւ ընտրությունների անցկացումը մնացել Է մեկ տարուց Էլ պակաս: Ընտրությունները տեղի կունենան խառը համակարգով՝ ըստ գործող Սահմանադրության, սահմանված կանոններով, սահմանված ժամկետներում:
Ընդդիմախոսներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին»,- նոյեմբերի 18-ին ասել Է Կալաձեն ճեպազրույցում: Նա ընդդիմախոսների գործողությունները, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքերը, որակել Է խափանարարական: «Եթե այդ գործողությունները շարունակվեն, իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն»,- հավելել Է Կալաձեն: Մինչդեռ, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, վրացական ընդդիմության ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն խորհրդարանի անդամներին կոչ Է արել ձեռնպահ մնալ օրենսդիր մարմին գալուց:
Նրա խոսքով՝ բողոքը կշարունակվի, խորհրդարանի բոլոր մատույցները պիկետված են: «Խորհրդարանի բոլոր անդամներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ խորհրդարան գալուց՝ ավելորդ Էքսցեսներից խուսափելու համար: Ինչ վերաբերում Է մաքրողներին, ոստիկաններին, աշխատակազմի աշխատակիցներին, ապա նրանք տեղաշարժման խնդիրներ չունեն, նրանք կարող են մտնել խորհրդարան: Պարզապես խորհրդարանի անդամներն այնքան են գրգռում հասարակայնությանը, որ ավելի լավ Է նրանք չգան օրենսդիր մարմին»,- հայտարարել Է Վաշաձեն:
Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները գործում են խաղաղ, եւ ինքը հույս ունի, որ ոստիկանությունն ուժ չի գործադրի:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140763/]Հիշեցնենք,[/url] որ նախօրեին Վրաստանի խորհրդարանի առջև բազմահազարանոց ցույց էր տեղի ունեցել: Այս մասին հայտնում էր РИА Новости-ն: Աղբյուրը տեղեկացնում էր, որ ցուցարարները պահանջել են վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում:
Ընդդիմադիր ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը, շենքի կողքին վրաններ ամրացրել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել էին դրսում և մտադիր էին թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարան:
Նմանատիպ նյութեր
7362 դիտում
17:32 27-02-2017
Թբիլիսիում Կարեն Կարապետյանի հետ աբխազական երկաթուղու վերաբացման հարց չի քննարկվել. Կախա Կալաձե
352 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
2171 դիտում
10:10 17-03-2021
Եթե ռազմական դրության ռեժիմը պահպանվում է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կազմակերպվի․ «Ժամանակ»
Այս բաժնից
667 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
571 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
682 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ