«Շիրակ»-ը պայմանգիր ստորագրեց Գոռ Էլյազյանի և Էմանուել Գյամֆիի հետ
«Շիրակ»-ը պայմանգրեր է կնքել դարպասապահ Գոռ Էլյազյանի և գանացի կիսապաշտպան Էմանուել Գայմֆիի հետ: Այդ մասին տեղեկացնում են «Շիրակ»-ի մամլո ծառայությունից:
23-ամյա դարպասապահը «Շիրակ» է տեղափոխվել «Միկա»-ից: Գոռ Էլյազյանի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և ուժի մեջ է մինչը 2015թ. հուլիսի 31-ը:
20-ամյա գանացի կիսապաշտպանը մինչ «Շիրակ»-ում հայտնվելը հանդես էր գալիս Գանան ներկայացնող «WA All Stars» ակումբում: Էմանուլ Գյամֆին վարձակալությամբ «Շիրակ»-ում հանդես կգա մինչև 2015թ. հուլիսի 31-ը: