1130 դիտում
11:01 18-11-2022
Մտածել, թե «խաղաղության պայմանգիր» կկնքենք և հաջորդ օրվանից խաղաղ կյանքով կապրենք, միամիտություն է․ Վիգեն Խաչատրյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, ընդիմադիր Ձեր գործընկերները արդեն վերադարձել են խորհրդարանական դահլիճ. նրանք պնդում են, որ երբեք էլ չէին հեռացել: Իշխանությունը ինչպե՞ս է ընդունում նրանց վերադարձը:
-Ոչ թե պատրաստ ենք, այլ պարտավոր ենք ականջալուր լինել բոլորի քննադատությանը. դա կլինի քաղաքացու, պատգամավորի կամ մեկ այլ անձի կողմից: Քննադատությունը լսելն ու դրանից հետեւություններ անելը, դրանց հետ համաձայնելը կամ առարկելը մեր պարտականությունն է։
-Ընդդիմադիր ձեր գործընկերներն ասում են, թե Հայաստանի եւ Արցախի շուրջը օղակը սեղմվում է, դրա համար են վերադարձել խորհրդարան: Ըստ Ձեզ՝ դա՞ է իրական պատճառը:
-Խորհրդարան գործուղված պատգամավորի կողմից Ազգային ժողովում աշխատելու համար արված ցանկացած արդարացում անհեթեթություն է: Ընտրողը, իր քվեն կոնկրետ ուժի տալով, նրա ներկայացուցիչներին գործուղում է խորհրդարան ու լիազորում աշխատել, հարցեր բարձրացնել, լուծումներ գտնել, օրենսդրական փաթեթներ մշակել եւ այլն։ Օրենսդիր մարմնում պատգամավորը երեք ուղղությամբ է աշխատում: Առաջինը՝ գործադիր իշխանության վերահսկողությունն է, երկրորդը՝ օրենսդրական գործունեությունն է (այսինքն, երբ օրենքներ է մշակում, ներկայացնում), երրորդը՝ ներկայացուցչական առաքելությունը (այսինքն՝ անմիջական կապը հանրության հետ, երբ բարձրաձայնում է նրանց հուզող բոլոր հարցերը)։ Այս ամենն է հենց պատգամավորի աշխատանքը, ու որեւե մեկը չպետք է հիմնավորի, թե ինչու է անում այդ ամենը: Շեշտում եմ՝ իր աշխատանքն է պարտավորեցնում աշխատել վերոնշյալ ուղղություններով: Խնդիրն այն է, որ մարդիկ չեն գիտակցում դրա կարեւորությունը եւ կարծում են, որ եթե ընտրվել են, ապա պետք է կամ կարող են կամակորի պես պահել իրենց, ինչը, բնականաբար, լուրջ մարդուն վայել չէ:
-Այսինքն՝ ընդդիմադիրները կամակորությա՞մբ են զբաղվել մինչեւ այս պահը:
-Կարծում եմ՝ իմ խնդիրը չէ գնահատել ընտրված պատգամավորին, քանի որ նրանք ունեն ընտրողներ, որ իրենց կողմից խորհրդարան գործուղվածների աշխատանքը տեսնում են, հետեւություններ են անում եւ գնահատական են տալիս այդ ամենին: Իսկ թե ինչպիսին է գնահատականը, դա կերեւա մի քանի տարի անց՝ հաջորդ ընտրությունների ժամանակ։
-Պարոն Խաչատրյան, հասարակությունը «խաղաղության պայմանագրի» մասին որպես չստորագրված, սակայն արդեն իրողություն դարձած երեւույթի մասին է խոսում: Բոլորը խոսում, քննարկում, արտահայտվում են այդ մասին: Իսկ վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւէ երաշխիք չկա, որ պայմանագիրը կկնքվի եւ հակառակորդը նոր ագրեսիայի չի դիմի: Ի վերջո ի՞նչ սպասել այդ պայմանագրից։
-Խոսքը «խաղաղության դարաշրջանի» մասին է, ինչի մի մաս կարող է կազմել «խաղաղության պայմանագիրը», ու մենք ունենանք մի փաստաթուղթ, որով կողմերը կպարտավորովեն չխոսել ուժի դիրքերից եւ կխուսափեն առկա խնդիրները ուժի գործադրմամբ լուծելուց: Ու որպեսզի նման բան տեղի չունենա, մենք մեր մասով ամեն ինչ կանենք: Բայց, սովորաբար, հակամարտող պետությունների միջեւ որեւէ փաստաթուղթ կնքվում է, երբ կողմերը որոշակի փոխզիջումների շուրջ համաձայնություն են ձեռք բերում։ Եթե մաթեմատիկական լեզվով ասենք, ապա «խաղաղության պայմագիրն» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Իհարկե, կարող է «խաղաղության պայմանագիր» կնքվել ու դրանից օրեր անց պատերազմ սկսվի. պատմությունն այդպիսի դեպքեր էլ է ճանաչում։ «Խաղաղության պայմանագիր» կնքելու ու իրական խաղաղության հասնելու բավարար պայմանները մեր հզորությունը, մեր բանակի հակահարված տալու կարողությունն ու հասարակության համախմբվածությունն են։ Մտածել, թե «խաղաղության պայմանգիր» կկնքենք եւ հաջորդ օրվանից խաղաղ կյանքով կապրենք, միամիտություն է: Այդպես պարզապես չի լինում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1337 դիտում
15:02 30-07-2014
«Շիրակ»-ը պայմանգիր ստորագրեց Գոռ Էլյազյանի և Էմանուել Գյամֆիի հետ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը