8932 դիտում
18:49 30-07-2014
Դատարանը կալանավորեց Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբորը սպանած պաշտոնյային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ կեսօրին ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկանների բանտ) տեղափոխվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի ՌՈ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Ա. Կատունյանի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր Հարություն Գրիգորյանին սպանելու մեջ:
Դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Կատունյանը 2 ամսով վերցվեց նախնական կալանքի:
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/27/21902/]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ բացատրական գործողությունների արդյունքում Վրաստանի սահմանից Հայաստան էր անցել եւ ոստիկաններին էր ներկայացել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը:
Վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ:
Տեսանյութը՝ police.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
57974 դիտում
22:02 04-08-2020
Դատարանը կալանավորեց առանձնակի դաժանությամբ քրոջը գլխատած 58-ամյա եղբորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ