211652_close_icon
views-count34857 դիտում article-date 13:52 27-07-2014

Ոստիկանությունը հայտնաբերել է խանդի հողի վրա ռեկտորի եղբորը սպանած ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին, նրան տեղափոխում են ԿՊԶ

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ բացատրական գործողությունների արդյունքում քիչ առաջ Վրաստանի սահմանից Հայաստան է անցել եւ ոստիկաններին է ներկայացել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան արդեն տեղափոխել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր եւ հավանաբար քննչական գործողություններից հետո նրան մեղադրանք կառաջադրվի եւ կտեղափոխեն Երեւանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ): Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Շիրակի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը որոնում էր Կարեն անունով տղամարդու, ով կասկածվում էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանությունը կատարելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ Կարենն աշխատում էր՝ որպես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի քրեական հետախուզության բաժնի պետ և սպանությունը կատարելուց հետո լքել էր Հայաստանը: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ Գյումրիում չեն դադարում խոսակցությունները, թե սպանության պատճառը եղել էր խանդը, քանի որ սպանվածը սիրային կապի մեջ է եղել կասկածյալի կնոջ հետ: Այս տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, պետք է պարզվի քննության ընթացքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 24-ին, սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գետք գյուղից դեպքի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող կիսակառույց շինության մեջ տղամարդու դի կա: Նշված վայր էր մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետը, քննիչը ու փորձագետը: Օպերատիվ քննչական խումբը նշված շինության մեջ հայտնաբերել էր Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 67 տան բնակիչ, 50-ամյա Հարություն Գրիգորյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել էր դաժան ծեծից և մարմնին ստացած հրազենային մի քանի կրակոցից: Զննությամբ օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել է Մակարով ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի 2 հատ գնդակ և 5 հատ կրակված պարկուճ, 2 հատ գնդակ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածքներ՝ 2-ը՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մինասյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր