1478 դիտում
11:13 31-07-2014
ՀՀ Բնապահպանության նախարարությունը ջրային տարածքներում որսի թույլատրելի չափաքանակներ է սահմանել
ՀՀ Բնապահպանության նախարարի հրամանում ասվում է.
«Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:
Վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետևյալ չափաքանակները.
1.Կարաս՝ մինչև 100 տոննա, 2.Ծածան՝ մինչև 50 տոննա, 3.Խեցգետին՝ մինչև 2500 տոննա:
Հրամանով ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:
ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով»:
Նմանատիպ նյութեր
1260 դիտում
13:49 20-01-2015
Բնապահպանության նախարարը ստորագրել է 2015 թ-ին ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին հրաման
1315 դիտում
16:48 21-01-2016
Սահմանվել են 2016թ.-ին ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները
2811 դիտում
16:39 03-02-2016
Բնապահպանության նախարարությունը ոչնչացրել է ապօրինի որսի ձկնորսական ցանցեր և լողամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»